Առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում ընդդիմադիր և իշխանական շրջանակից, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Թերթի տեղեկությամբ՝ իրավապահների դիտակետում են հայտնվել երկու մարզպետ և մեկ նախարար։ Լրատվականը չի բացահայտել, թե ովքեր են նրանք, սակայն հավաստիացրել է, որ դա շուտով իրականություն կդառնա:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքապետին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Հոկտեմբերի 23-ին Երևանի քրեական դատարանը Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանք։




































