Թուրքիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ցնցումներն զգացվել են Ստամբուլում, Իզմիրում և այլ շրջաններում։ Էպիկենտրոնը գտնվել է երկրի արևմտյան մասում՝ Սինդիրգի քաղաքից 9 կմ հեռավորության վրա, որտեղ էլեկտրաէներգիան անջատվել է, մի քանի շենք՝ փլուզվել։






































