«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկել են Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» շենքի վերականգնման աշխատանքները, որը հայտնի է դարձել հայկական «Մեր մանկության տանգոն» ֆիլմի տեսարաններից մեկով։ Աշխատանքների մեկնարկի մասին տեղեկացրել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ հրապարակելով տեսանյութ։
««Վառեմ-մարեմ»-ը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ՝ ապօրինի կալանավորված Կարապետյանի միջոցներով»,- գրել է Մխիթարյանը։
«Տաշիր» ընկերությունների խումբն առաջին անգամ շենքի վերակառուցումն սկսելու մտադրության մասին հայտարարել էր 2023 թվականի նոյեմբերին։





































