ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրաման է ստորագրել՝ Արտակ Ասատրյանին Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ նշանակելու մասին, հայտնել է Shmashyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ Ասատրյանը ամիսներ առաջ ՆԳՆ նախարարի հրամանով ազատվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից։
2024 թվականի դեկտեմբերին Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել, Armenia Today-ին հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։