ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում իր կուսակիցների, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը:
Նշվում է, որ գործողություններն իրականացնում են ԱԱԾ դիմակավորված անձինք, և որ դրանք «ապօրինի» են:
Պատգամավորից բացի, ըստ հաղորդագրության, խուզարկում են նաև ԳՄ անդամներ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարանները։
Իրավապահ մարմինները դեռևս չեն պարզաբանել, թե որն է խուզարկությունների պատճառը:
Հունիսի 25-ի առավոտյան խուզարկությունների մասին էր տեղեկացրել նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժումը: Քննչական կոմիտեն հայտնել է շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը։ ՔԿ-ն, մասնավորապես, հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», ինչը կանխվել է։ Կոմիտեն շեշտել է, որ հուլիսի 25-ին իրականացվող անհետաձգելի քննչական գործողությունները դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են։
Իշխանական լրատվամիջոցը հունիսի 24-ին հրապարակել էր մի փաստաթուղթ՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»: Դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: