Կոտայքի մարզում հունիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի, կրակոցների դեպքի վարույթով ձերբակալված Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևն ազատ է արձակվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ վարույթով այս պահի դրությամբ 10 ձերբակալված կա։
Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 8-ին կրակոցներ էին հնչել Avenue Arzni հյուրատանը Միրզոևի կազմակերպած խնջույքի ժամանակ: Ըստ կայքի՝ վիրավորվել էր Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Կոլյա Միսեևը: Հունիսի 9-ին ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել՝ տեղեկացնելով 8 անձի ձերբակալման մասին։