Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը՝ «Երգեր` աշխարհի լեզուներով» խորագրով։
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը։
Երեկոյի ընթացքում Ամրիխանյանի երաժշտությամբ կհնչեն երգեր անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, շվեդերեն, ֆիններեն, լատիներեն, ճապոներեն լեզուներով։
Տոմսերը վաճառվում են 3000-7000 դրամով։