• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Հունիս 2025 16:27
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ». Ռուբեն Վարդանյանը բանտից կիսվել է անձնական պատմությամբ

Արցախ, Տարածաշրջան,
16 Մարտ 2025 13:15
ShareShareShare
«Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ». Ռուբեն Վարդանյանը բանտից կիսվել է անձնական պատմությամբ
telegram

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից կիսվել է անձնական պատմությամբ, որը, նրա խոսքով, դարձել է իր կյանքի առանցքային դասերից մեկը և «հսկայական դեր» խաղացել իր՝ որպես անձի ձևավորման գործում:

Վարդանյանի տեսաուղերձը փոխանցվել է նրա ընտանիքի միջոցով՝ հեռախոսազանգի ժամանակ։ Վարդանյանը պատմել է, թե ինչպես է գրեթե 39 տարի առաջ զորակոչվել խորհրդային բանակ։ Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ Մոսկվայի զորակոչային կետից հետո ևս մի քանի հարյուր մարդու հետ ուղարկվել է Բաքվի արվարձանում՝ Բալաջարիում գտնվող տեղաբաշխիչ կետ:

Վարդանյանի խոսքով՝ այնտեղ իրեն է մոտեցել ենթասպա և առաջարկել 300 ռուբլու դիմաց այնպես անել, որ ինքը գնա Հայաստան ծառայելու։ Վարդանյանն այդքան գումար չի ունեցել։ 3 օր անց ենթասպան գումարը նվազեցրել է մինչև 50 ռուբլի, սակայն Վարդանյանը պատասխանել է, որ ընդամենը 27 ռուբլի ունի, ինչին ենթասպան չի համաձայնել։

«Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն»,- գրել է Վարդանյանը։

Ըստ նրա՝ գիտեր, որ նրանք «տալիս են իրենց վերջին փողերը՝ ծխախոտի համար պահած գումարները, քանի որ հարուստ ընտանիքներից չէին, և երեք-հինգ ռուբլին նրանց համար բավականին մեծ գումար էր»:

«Այդպիսով՝ շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}»,- ասված է ուղերձում։

Վարդանյանն ընդգծել է, որ հետագայում շատ է մտածել այս դրվագի մասին և ինքն իրեն երեք հարց տվել։

«Պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյոք կկարողանա՞մ ուրախանալ, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդ՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։ Այս պատմությունն էլ դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ»,- ասել է Վարդանյանը։

Նա շնորհակալություն է հայտնել այս պատմության մասնակիցներին ՝ նշելով, որ չգիտի՝ ո՞ղջ են նրանք, թե՞ ոչ և ինչպե՞ս է նրանց ճակատագիրը դասավորվել:

«Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են»,- ասված է ուղերձում։

Արցախի նախկին պետնախարարը պարզաբանել է, որ խնդրել է այդ գրառումը հրապարակել կիրակի օրը, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը։

«Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, ինքներդ ձեզ և Աստծո հետ լինելու համար»,- ասել է Վարդանյանը։

Նա վստահություն է հայտնել, որ «բարին հավերժ է և անմահ, և այն բազմապատկվում է, երբ դու այն անանուն ես անում և դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում։ Ըստ նրա՝ «ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես չկուտակել, չդառնալ ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է կյանքի իմաստը, հարց, որն այդքան հաճախ տանջում է մեզանից շատերին, քանի որ այդպես ավելացնում ենք բարությունը և լույսն աշխարհում՝ բոլորի համար»։

«Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես ուզում ենք, որ մեզ ներեն, երբ ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեն ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարե՛ք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»,- ասված է ուղերձում։

Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։

Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Մարտի 13-ին Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։

telegram
Tags: Բաքվի բանտից աուդիոուղերձՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 25-ին

25 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերում հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է 2-5...

Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի «դատարանի» կազմը

25 Հունիս 2025 00:13

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում կայացած «դատական» նիստի ժամանակ բողոք է ներկայացրել դատական կոլեգիայի կազմի դեմ, հայտնում են տեղական...

Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

24 Հունիս 2025 18:19

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին տեղեկացրել է, որ Կատարի Ալ Ուդեյդ ԱՄՆ ռազմաբազայի...

Արցախից բռնի տեղահանված գրեթե 1100 ընտանիք բնակարան ձեռք բերելու հավաստագիր է ստացել

Իշխանությունները երկարաձգել են Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի հավաստագրերի ժամկետը

24 Հունիս 2025 17:38

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկարաձգել է 2020 թվականին Արցախի առանձին շրջաններից բռնի տեղահանվածներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության...

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանի ԱԳ նախարարին հանդիպման առաջարկ է արել և միջուկային ծրագրի շուրջ լուծում գտնելու հույս հայտնել

24 Հունիս 2025 14:16

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին առաջարկել է...

Թրամփը հայտնել է USAID-ում «աննախադեպ» կոռուպցիայի մասին

Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ

24 Հունիս 2025 10:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Նա խնդրել է  չխախտել...

Ավելին
  • Լուրեր
Բոլոր ինստիտուտները ջարդելով և հաջողելով՝ հասել են եկեղեցուն․ Ավետիսյան

Բոլոր ինստիտուտները ջարդելով և հաջողելով՝ հասել են եկեղեցուն․ Ավետիսյան

25 Հունիս 2025 16:08
Ես լրիվ մաքուր եմ․ Չախալյանը պատմել է իր տան հետախուզության մասին՝ երեխաների ներկայությամբ

Ես լրիվ մաքուր եմ․ Չախալյանը պատմել է իր տան հետախուզության մասին՝ երեխաների ներկայությամբ

25 Հունիս 2025 16:04
Անձնավորված հարձակում է․ փաստաբանը՝ Կարապետյանի ազատության կոչով էկրաններն ապամոնտաժելու մասին

Անձնավորված հարձակում է․ փաստաբանը՝ Կարապետյանի ազատության կոչով էկրաններն ապամոնտաժելու մասին

25 Հունիս 2025 15:50
ՔԿ-ն «Սրբազան շարժման» 14 աջակցի է ձերբակալել՝ կատարելով 90 խուզարկություն

ՔԿ-ն «Սրբազան շարժման» 14 աջակցի է ձերբակալել՝ կատարելով 90 խուզարկություն

25 Հունիս 2025 15:43
Հյուսիսային պողոտայում ապամոնտաժում են Սամվել Կարապետյանին աջակցող պաստառներով էկրանները (ուղիղ)

Հյուսիսային պողոտայում ապամոնտաժում են Սամվել Կարապետյանին աջակցող պաստառներով էկրանները (ուղիղ)

25 Հունիս 2025 15:22
Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքները դադարեցնելու մասին

Կրեմլը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հույս է հայտնել և Հայաստանին կարևոր դաշնակից անվանել

25 Հունիս 2025 14:55
Բոլորին 24 ժամվա ռեժիմով են ձերբակալել, կարծում եմ՝ գիշերը կալանքի հարցը կորոշվի․ փաստաբան

Բոլորին 24 ժամվա ռեժիմով են ձերբակալել, կարծում եմ՝ գիշերը կալանքի հարցը կորոշվի․ փաստաբան

25 Հունիս 2025 14:54
Ընդդիմադիր շարժման կողմնակիցները հավաքվել են ՔԿ-ի մոտ՝ Գալստանյանի հարցաքննության ֆոնին (ուղիղ)

Ընդդիմադիր շարժման կողմնակիցները հավաքվել են ՔԿ-ի մոտ՝ Գալստանյանի հարցաքննության ֆոնին (ուղիղ)

25 Հունիս 2025 14:31
Սամվել Կարապետյանի փաստաբաններն իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմության ձերբակալված կողմնակիցներին

Սամվել Կարապետյանի փաստաբաններն իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմության ձերբակալված կողմնակիցներին

25 Հունիս 2025 14:11
Հյուսիսային պողոտայում ռեստորանի բացօթյա հատվածն ապամոնտաժում են. ժամանել են իրավապահները (ուղիղ)

Հյուսիսային պողոտայում ռեստորանի բացօթյա հատվածն ապամոնտաժում են. ժամանել են իրավապահները (ուղիղ)

25 Հունիս 2025 13:30
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին, Արցախի ԱԺ պատգամավորի և «Սրբազան պայքար»-ին աջակցած արցախցիների

25 Հունիս 2025 12:09
Ըստ ՆԱՏՕ-ի հետախուզության՝ Պուտինը կարող է շարունակել պատերազմը մինչև 2027-ը. ԶԼՄ

Ըստ ՆԱՏՕ-ի հետախուզության՝ Պուտինը կարող է շարունակել պատերազմը մինչև 2027-ը. ԶԼՄ

25 Հունիս 2025 11:48
Օտարերկրյա դեսպանները բացատրություն են պահանջել իշխանություններից Կարապետյանի կալանքի ու ընդդիմադիրների ձերբակալությունների համար․ ԶԼՄ

Օտարերկրյա դեսպանները բացատրություն են պահանջել իշխանություններից Կարապետյանի կալանքի ու ընդդիմադիրների ձերբակալությունների համար․ ԶԼՄ

25 Հունիս 2025 11:09
Թող ոչ ոքի լեզուն չպտտվի, ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ․ Փաշինյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

Իշխանությունները հրահանգել են տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություններում և տուգանել․ ԶԼՄ

25 Հունիս 2025 10:45
ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

ՀՅԴ-ն հայտնում է իր կուսակիցների տներում խուզարկություններ իրականացնելու մասին

25 Հունիս 2025 10:38
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում

Հովիկ Աբրահամյանի գործն առաջիկա օրերին կհասնի դատարան․ ԶԼՄ

25 Հունիս 2025 10:17
Իրանի դեմ հարվածները չեն ոչնչացրել միջուկային օբյեկտները. ԱՄՆ հետախուզության զեկույց

Իրանի դեմ հարվածները չեն ոչնչացրել միջուկային օբյեկտները. ԱՄՆ հետախուզության զեկույց

25 Հունիս 2025 10:03

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 25-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

25 Հունիս 2025 09:53
«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ են․ ՔԿ-ն հայտնել է պատճառը

«Սրբազան պայքարի» աջակիցների տներում խուզարկություններ են․ ՔԿ-ն հայտնել է պատճառը

25 Հունիս 2025 09:50
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 25-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

25 Հունիս 2025 09:39
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

25 Հունիս 2025 08:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 25-ին

25 Հունիս 2025 07:38
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու փորձը

25 Հունիս 2025 00:52

Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի «դատարանի» կազմը

25 Հունիս 2025 00:13
Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներից է

Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներից է

24 Հունիս 2025 23:51
ՌԴ ՔԿ-ն հայտնել է Աֆղանստանում ռուսական ինքնաթիռի կործանման մասին

Իրանը բացել է օդային տարածքը․ ԶԼՄ

24 Հունիս 2025 23:17
Սուքիասյանը ներողություն է խնդրել Արցախի նկատմամբ 2023-ի ագրեսիայի հետևանքով զոհվածների սխալ թիվ արտաբերելու համար

Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. ԶԼՄ

24 Հունիս 2025 22:28
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՊՎԾ ղեկավարը չի բացառել ՀԷՑ-ի սեփականաշնորհումն ազգայնացումից հետո

24 Հունիս 2025 21:57
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում հունիսի 13-ից Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել

24 Հունիս 2025 21:17
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք․ Rio Mall

24 Հունիս 2025 20:31
Բոլոր ինստիտուտները ջարդելով և հաջողելով՝ հասել են եկեղեցուն․ Ավետիսյան
Քաղաքականություն

Բոլոր ինստիտուտները ջարդելով և հաջողելով՝ հասել են եկեղեցուն․ Ավետիսյան

25 Հունիս 2025 16:08

ԿարդալDetails
Ես լրիվ մաքուր եմ․ Չախալյանը պատմել է իր տան հետախուզության մասին՝ երեխաների ներկայությամբ
Իրավունք

Ես լրիվ մաքուր եմ․ Չախալյանը պատմել է իր տան հետախուզության մասին՝ երեխաների ներկայությամբ

25 Հունիս 2025 16:04

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ