«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հայտնել է News.am-ը։
Ըստ կայքի՝ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թանդիլյանին հիվանդանոց է ուղեկցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել Առաքելյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, խմբագիրները հարցում են ուղարկել նրան։
Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների:
Թարմացված 13։10
Մանե Թանդիլյանն այս պահին հիվանդանոցում է, Armenia Today-ին հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Թանդիլյանի առողջական վիճակի մասին մանրամասներ Առաքելյանը չհաղորդեց։