• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 05:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կառավարությունն ընդլայնել է բնակավայրերի ցանկը, որով արցախցիները պետաջակցությամբ կարող են տուն ձեռք բերել

Արցախ,
13 Փետրվար 2025 11:29
ShareShareShare
Կառավարությունն ընդլայնել է բնակավայրերի ցանկը, որով արցախցիները պետաջակցությամբ կարող են տուն ձեռք բերել
telegram

Հայաստանի կառավարությունը փետրվարի 13-ի նիստում ընդլայնել է քաղաքների և գյուղերի ցանկը, որի շրջանակներում Արցախից տեղահանված անձինք կկարողանան ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 4 մլն դրամ սահմանաչափով բնակարան կամ տուն ձեռք բերել։ Նոր փոփոխությունն արցախցիներին հնարավորություն է տալիս բնակարան ձեռք բերել Հայաստանի 39 համայնքի 443 բնակավայրում։

Աջակցությունը կառավարության՝ Արցախից տեղահանված անձանց բնակարանների ապահովման 2024-ի մայիսին ընդունված պետական ծրագրի շրջանակներում է, որի նպատակն Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմից, ինչպես նաև 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիքի ՀՀ-ում բնակարանով ապահովելն է։

Փետրվարի 13-ի նախագծով, եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա աջակացությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։ Եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման տարբերակը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում, աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն։

Նախագծով ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ.։

Ծրագրի՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից կարող են օգտվել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողները (այսինքն, գործող հիփոթեքային վարկը կցվում է ծրագրին-խմբ․)։

Նաև հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներինն՝ ըստ իրենց ցանկության․ բացառություն են դեպքերը, երբ ամուսինը կամ երեխան ՆԳՆ-ի կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։

Կառավարության փետրվարի 13-ին հրապարակված նախագծով ծրագրի 2-րդ (2 երեխա ունեցող ընտանիքների համար) և 3-րդ փուլերը (1 երեխա ունեցող ընտանիքների համար) կմեկնարկեն 2025 և 2026 թվականների հուլիսի 1-ից՝ 2026-ի և 2027-ի հունվարի 1-ի փոխարեն։

Արցախցիները կարող են բնակարան կամ տուն ձեռք բերել հետևյալ համայքներում՝

Արագածոտնի մարզի Թալին համայնք (Ագարակավան, Ակունք, Աշնակ, Արագածավան, Արտենի, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա Զովասար, Թաթուլ , Իրինդ, Լուսակն, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Ձորագյուղ, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար գյուղեր)։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք (Ծաղկահովիտ, Բերքառատ Գեղադիր, Գեղաձոր,Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր գյուղեր):

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի համայնք (Մարտունի քաղաք, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս
Զոլաքար, Լեռնակերտ, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Նշխարք, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն գյուղեր)։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք (Գավառ քաղաք, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան գյուղեր)։

Գեղարքունիքի մարզի Սևան համայնք (Սևան քաղաք, Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղեր):

Գեղարքունիք մարզի Ճամբարակ համայնք (Դրախտիկ, Շողակաթ գյուղեր)։

Գեղարքունիք մարզի Վարդենիս համայնք (Վարդենիս քաղաք, Ակունք, Լճավան, Գեղաքար, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանեվան, Տորֆավան, Փոքր Մասրիկ):

Լոռու մարզի Վանաձոր համայնք (Վանաձոր քաղաք, Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղեր)։

Լոռու մարզի Ալավերդի համայնք (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ քաղաքներ, Ախթալա, Ակներ, Ամոջ, Այգեհատ, Արդվի, Արևածագ, Աքորի, Բենդիկ, Թեղուտ,
Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շնող, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարկոփ, Օձուն գյուղեր):

Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաք, գյուղեր՝ Ապավեն, Արծնի Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա շիշկա, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորամուտ, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ:

Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաք, գյուղեր՝ Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր:

Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաք, գյուղեր` Արջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր։

Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաք, գյուղեր` Արմանիս, Կաթնաղբյուր, Ուրասար

Գյուլագարակ համայնքի գյուղեր` Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր։

Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ։

Փամբակ համայնքի գյուղեր` Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբեդ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ։

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաք, գյուղեր`Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի։

Շիրակ մարզի Գյումրի քաղաք

Արթիկ համայնքի Արթիկ քաղաք, գյուղեր` Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ գյուղ
Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ։

Անի համայնքի Մարալիկ քաղաք , գյուղեր` Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ։

Ախուրյան համայնքի գյուղեր` Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Ախուրյան կայարանի, Այգաբաց, Առափի, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ, Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան,Հացիկ, Հացիկավան, Հովիտ, Հովունի, Ղարիբջանյան, այիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի։

Ամասիա համայնքի գյուղեր` Ամասիա, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գտաշեն, Դարիկ, Եղնաջուր, Երիզակ, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Կամխուտ, Հողմիկ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի, Պաղակն գյուղ, Ջրաձոր

Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաք

Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքներ

Սիսիան համայնքի Սիսիան քաղաք

Քաջարան համայնքի Քաջարան քաղաք

Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաք, գյուղեր` Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն։

Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաք, գյուղեր` Գնդեվազ և Կեչուտ։

Վայք համայնքի Վայք քաղաք, գյուղեր` Արին, Զեդեա, Կարմրաշեն, Հերհեր։

Արենի համայնքի գյուղեր`Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Մոզրով։

Եղեգիս համայնքի գյուղեր` Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ։

Տավուշ մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաք, գյուղեր` Գանձաքար, Գետահովիտ, Ենոքավան

Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաք, գյուղեր` Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ

Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան և Այրում քաղաքներ, գյուղեր` Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան

Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին Armenia Today-ն առավել մանրամասն պատմել է 2024-ի մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությունը 2024-ի հունիսի 14-ի նիստում հաստատել էր արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։

2024-ի դեկտեմբերին կառավարության որոշմամբ երկարացվել էր ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2024-ի դեկտեմբերի 30-ի փոխարեն սահմանելով մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի ուղեցույցում։

telegram
Tags: ԱրցախցիներԿառավարությունՊետական աջակցություն

Հարակից հրապարակումներ

В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

ՖԻՖԱ-ն Ֆրանսիա-Մարոկկո խաղում արգելել է ցուցադրել Արցախի դրոշը

13 Հուլիս 2026 13:38

ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Անդրե Խաչատուրյանն Արցախի դրոշը տարել էր ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր Ֆրանսիայի հաղթանակով՝ 2։0...

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

10 Հուլիս 2026 21:13

Բաքվում տեղի է ունեցել հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում Արցախի նախկին նախագահ Արկադի...

Ишханян: Баку использует позицию Еревана в вопросе армянских пленных

Բաքուն շահագործում է Երևանի դիրքորոշումը հայ գերիների հարցում․ Իշխանյան

09 Հուլիս 2026 17:02

Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես...

Load More
Xosum
  • Լուրեր
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Մշակույթ

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...

Read moreDetails
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины
Արցախ

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ