Դատարանը փոխել է Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով, տեղեկացնում է «Ազգային ճակատը»։
Քրեական գործով Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած՝ նա ազատազարկված էր։
Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։
Փաստաբանները հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Մանուկյանի մեղավորության մասին։