Մոտ օրերս անվտանգային ոլորտում մի լավ բացահայտում է լինելու, դեկտեմբերի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշել է, որ բացահայտումը կոռուպցիոն դաշտում չէ, բայց այն ՀՀ-ի համար շատ կարևոր է։
«Կոռուպցիոն հարց չէ, ավելի մեծ վտանգ ներկայացնող է»,- նշել է նա:
Քոչարյանը զերծ է մնացել բացահայտման մանրամասները հայտնել։
«Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, և հանրությանն անպայման կներկայացվի։ Դա միարժեք անվտանգային ոլորտում է: Հիմա ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, կարող է տեղեկացված եմ, բայց չեմ կարող այդ մասին բարձրաձայնել, հակառակ դեպքում դուք՝ «Ազատություն» ռադիոկայան, այնպես կթելեք, որ կստացվի պետական գաղտնիքի հրապարակում»,- ասել է Քոչարյանը: