Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 26-ին Մոսկվայում չի մասնակցել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ԱՀԾ-ին։
«Հանդիպմանը մասնակցել է Հայաստանից ԱՀԾ ներկայացուցիչը»,- հավելել են ծառայությունից՝ չհայտնելով նրա անունը։
Նոյեմբերի 26-ին Մոսկվայում բացվել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը՝ հետախուզական հարցերի շուրջ։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել է, որ մասնակցել են պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի վրա և հայտարարել է, որ նոր ժամկետ է սահմանում ՝ 10-12 օր,...