Հարկ վճարողների կողմից հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ նոր տվյալները գերազանցել են նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 48 896-ով կամ 6,7%-ով:
Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում աշխատատեղերի առումով հոկտեմբեր ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ ավելի քան 779,000 աշխատատեղ՝ աշխատավարձով ապահովված։
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,21 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...






































