• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 17:10
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Միասին» շարժումը հայտարարել է հետագա քայլերի մասին

Հայաստան, Ներքաղաքական, Քաղաքականություն,
29 Փետրվար 2024 19:30
ShareShareShare
telegram

Ընդդիմադիր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն «Ազատության» հրապարակում  հանրահավաք է անցկացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական   կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտնել է, որ շարժման նախաձեռնողները հաջորդ հանրահավաքն անցկացնելու են մարտի 13-ին, որից հետո շարժման համակիրները կսկսեն կոնկրետ գործողությունների դիմել, հավելել է Սարգսյանը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։

Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկա տասն օրերի ընթացքում շարժման ներկայացուցիչները հանդիպումներ են նախատեսում մարզերում:

Նա կոչ է արել բոլորին միանալ «չարից ազատվելու համար»:

Շարժման անդամները նաև երկու ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել են Հայաստանում իշխանափոխության գործողությունների համակարգումը։ «Մեզ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ անցնել միասնաբար, դրա համար ենք ուզում մարզեր գնալ, համաձայնեցնել մեր գործողությունները»,- ընդգծել է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանափոխությունից հետո պետք է փոխել կառավարման համակարգը, բարձրացնել նախագահի ինստիտուտի դերը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս իշխանությունը չլինի»,- վստահեցրել է նա:

Ելույթ ունեցողներից Հրանտ Բագրատյանը նշել է, որ քիչ ժամանակ ունենք: «Նիկոլ Փաշինյանն անպիսի վիճակ է ստեղծել, որ իրերի հետագա ընթացքն անպայման ենթադրում է պատերազմ: Վերջին շրջանում նրա քաղաքական ակտիվությունը կապված է հակառուսականության հետ: Եթե ռուսները լավ դաշնակից չեն, լավ թշնամի կլինե՞ն: Ֆրանսիայից մի քանի մեքենա ես ստացել, պարտադիր պիտի Պուտինին քրֆե՞ս»,- հարցրել է Բագրատյանը: Նա համոզմունք է հայտնել, որ դա թուրքերի պատվերն է:

Վազգեն Պետրոսյանն էլ շեշտել է, որ պետք է համախմբվել, որպեսզի հնարավոր լինի կորցրածը հետ բերել: «Նիկոլը և իր թիմը խլեցին մեզանից մեր որդուն՝ Արցախին, դա ժամանակավոր է, իրենք մեզ բաժան-բաժան արեցին «սևերի ու սպիտակների», «ներկաների ու նախկինների», կտոր-կտոր արեցին»,- նշել է Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր երկու ճանապարհ ունենք՝ «կամ սպասում ենք մինչև մեր դուռը թուրքերը թակեն, կամ միանում ենք իրար, խոսում ենք միասնականության մասին, միահամուռ դառնալու, մեկ դառնալու մասին և փոխում մեր ժողովրդի ճակատագիրը»: Նա կոչ է արել իրենց հայ համարողներին ստեղծել հայի «մենքը»:=

Պարույր Հայրիկյանի խոսքով էլ՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է քարերն իրենց փեշից թափեն և հասկանան, որ այսօր հրատապ խնդիր ունենք: «Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե պաշտոնից հեռանա, այլ պիտի բանտարկվի: Եթե որևէ մեկը նախկինում մեղավոր էր, ինչո՞ւ չեն դատել, ոչ միայն արդարամտության պակասն է պատճառը, այլ նախադեպ չդառնալը»,- նշել է Հայրիկյանը՝ կոչ անելով միահամուռ պայքար մղել «սատանայի» իշխանության դեմ:

Հայրիկյանը հայտնել է, որ 2 ընդդիմադիր քաղաքական ուժեր իրեն լիազորել են գլխավոր դատախազին ներկայացնել Նիկոլ Փաշինյանի «կոռումպացված հանցագործ լինելու» փաստերը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը պետական բյուջեից գողացել է 200 մլն դրամ:

Նա հավելել է, որ համապատասխան գրություն է ուղարկվել Դատախազություն։ Ըստ Հայրիկյանի՝ այն կապված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի տապալման և համապատասխան հանձնաժողովի աշխատանքի հետ։ Նա նշել է, որ բարեփոխումների նախագիծը 2023 թվականի հունիսին պետք է ներկայացվեր կառավարություն, սակայն դա տեղի չի ունեցել։ Մինչդեռ, Հայրիկյանի խոսքով, հանձնաժողովի անդամները 4 տարի շարունակ ստանում են ամսական 700 հազար դրամ ։ Ըստ նրա՝ սա «կազմակերպված կոռուպցիոն հանցագործություն է»:

Եթե ​​գերատեսչությունից արձագանք չլինի, Հայրիկյանը կոչ է արել մեկ շաբաթից բողոքի ցույց կազմակերպել Դատախազության մոտ՝ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։

Շարժման նախորդ հավաքը կայացել էր փետրվարի 20-ին և նվիրված էր Արցախյան շարժման սկզբնավորման 36-ամյակին: Ցուցարարները հնչեցրել էին Փաշինյանի հրաժարականի «100 պատճառ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

telegram
Tags: Արամ ՍարգսյանՄիասին շարժումՆիկոլ Փաշինյանի հրաժարական

Հարակից հրապարակումներ

Вардеванян: допущенные властями нарушения существенно повлияли на итоги выборов

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Ասլանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51

Load More
Xosum
  • Լուրեր
Вардеванян: допущенные властями нарушения существенно повлияли на итоги выборов

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Ասլանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Вардеванян: допущенные властями нарушения существенно повлияли на итоги выборов
Իրավունք

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Ասլանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Read moreDetails
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива
Իրավունք

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պետին և վարորդին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելիքի հափշտակության գործով, հայտնել է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ