Thevoicemag.ru-ն ներկայացրել է մի հոդված՝ պատմելով են մի շարք սովորությունների մասին, որոնք մեզ ամենևին առողջ չեն դարձնում։
Կանգնած աշխատել
ՄԻ քանի երկրում դպրոցներում ժամանակին փորձել են դասերն իրականացնել կանգնած, բայց, ըստ աղբյուրի, բարեբախտաբար փորձը լայն տարածում չի գտել, քանի որ միակ բանը, որին կարելի է հասնել այս եղանակով, երակների վարիկոզ լայնացումն է։
Նետել ձվի դեղնուցը
Կար մոտեցում, թե դեղնուձը խոլեստերին պարունակող մարդասպան է։ Սա, ըստ աղբյուրի, անհեթեթություն է, ինչը ցույց են տվել ուսումնասիրությունները։
Մշտապես ախտահանել ձեռքերը
Բակտերիաները մեզ շրջապատում են ամենուր, ուստի պետք չէ ամեն րոպե ախտահանող բաղադրությամբ օճառով կամ նյութերով լվանալ կամ սրբել ձեռքերը։ Այդպես մաշկը կփչանա։
Հրաժարվել միկրոալիքային վառարանից
Կար կարծիք, թե «աննդային մանրաթելերը քայքայվում են, սնունդը դառնում է մեռած»։ Իրականում ոչ մի օգտակար նյութ չի սպանում միկրոալիքային վառարանը։
Կազմակերպել ծոմապահության օրեր
Եթե bդուք հնացած ինչ-որ բան չեք կերել, որից հետո մարմինը, իրոք, ստիպված է ազատվել սովորականից ավելի տոքսիններից, բեռնաթափման օրեր հայտարարելով ոչ մի օգուտ եք ունենա։
Խմեք շատ կաթ
Բազմիցս է ասվել, որ կաթը «մեր ընկերը չէ»։
Հրաժարվել ճարպերից
Ճարպերը ամենօրյա սննդակարգի կենսական անհրաժեշտ մասն են, և առանց դրանց երկար չես դիմանա։ Օրինակ՝ դուք կլինեք գեղեցիկ, եթե նետեք ցածր յուղայնությամբ կաթնաշոռը և յուղոտ ձուկ գնեք։
Երես թեքել փռշտացող կամ հազացող մարդուց
Եթե հնարավոր է հիվանդի հետ նույն սենյակում չլինել, հիանալի է: Բայց շունչը պահելը, երբ հարևանը հազում է, հիմարություն է: Հիվանդություն առաջացնող մոլեկուլները հազի կամ փռշտոցի ժամանակ մարդու շնչուղիներից դուրս են թռչում վայրկյանում գրեթե 5 մետր արագությամբ։
Խմեք կանխարգելիչ հակավիրուսային դեղամիջոցներ
Մինչ օրս ոչ մի գիտականորեն հաստատված ուսումնասիրություն չի ներկայացվել, որը կապացուցի հակավիրուսային դեղամիջոցների պրոֆիլակտիկ ընդունման արդյունավետությունը։