• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 18:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Իրավիճակը «ելման դիրքի» բերել հնարավոր է նոր թիմի միջոցով. Ավետ Ադոնցը` Արցախի կարգավիճակի քննարկման մասին

Էքսկլյուզիվ, Հայաստան, Հարցազրույց, Տարածաշրջան, Քաղաքականություն,
22 Հունիս 2023 12:00
ShareShareShare
telegram

Ինչո՞ւ է աշխարհն անտարբեր Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտում իրականացնելու՝ Բաքվի հանցավոր ծրագրերի նկատմամբ, դեռ կա՞ն Արցախի կարգավիճակի հարցն օրակարգ վերադարձնելու հնարավորություններ, թե՞ արդեն անդառնալիության կետին ենք։ Այս և հարակից այլ թեմաների շուրջ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցի հետ։

Հայաստանը կորցրել է իր դերը տարածաշրջանում անվտանգության համակարգի ճարտարապետության մեջ

 

- Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Կարգավորման ի՞նչ տարբերակներ են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ։

- Մինչև 44-օրյա պատերազմը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ձևաչափ չի եղել, այլ եղել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ։ Այդ ձևաչափը միակն էր, ուր տեղի էր ունենում անկեղծ փոխգործակցություն՝ չնայած ավելի լայն միջազգային բնագավառում այլ հարցերի շուրջ կային բավականին էական տարաձայնություններ։

Այս ձևաչափի շրջանակներում բանակցությունները բերեցին և ձևավորեցին հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքներ՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և ազգերի ինքնորոշման իրավունք։ Կարգավորման տարրերը պարունակում էին միջազգային իրավունքի այս սկզբունքների կիրառման գործիքներ։ Շատ մարդկանց մոտ, որոնք չեն տիրապետում այս օրակարգին, այնուամենայնից հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը դնել «մեկ զամբյուղի» մեջ։ Մինչդեռ, սևը սպիտակի վրա՝ հստակորեն դրված էր ռեֆերենդումի ինստիտուտը, որն ամենակարևոր և գործուն գործիքն է ինքնորոշման իրավունքն ապահովելու համար։

Տարածաշրջանային անվտանգային համակարգի ճարտարապետության մեջ Հայաստանը նախապատերազմյան ժամանակաշրջանում իր ուրույն տեղն էր զբաղեցրել։ Մինչև պատերազմը Հայաստանը վարում էր բավականին հավասարակշռված և հետևողական արտաքին քաղաքականություն։ Ունենալով այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն էր, Հայաստանը, բացառությամբ որոշ դրվագների, ինտենսիվ կերպով զարգացրեց խոստումնալից հարաբերություններ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ՝ ինչպես Բրյուսելի, այնպես էլ ԵՄ անդամ առանձին երկրների հետ։ Սակայն Ռուսաստանի տեղն ու դերը տարածաշրջանում ակնհայտ էր։

Ի՞նչ ունենք հետպատերազմյան շրջանում։ Մինսկի խմբի համանախագահությունը մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ միջազգային լարված իրավիճակում դարձել է անհնարին, որպեսզի Ռուսաստանն ու արևմուտքը՝ մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նստեն կլոր սեղանի շուրջ և քննարկեն երրորդ կողմի խնդիրները։ Սուբյեկտիվ պատճառներն էլ այն են, որ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն պատրաստակամություն են հայտնել ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։

-Ո՞րն է Հայաստանի դերն ու տեղը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

-Հայաստանի դերը տարածաշրջանում հետպատերազմյան շրջանում գործնականում զրոյի է հասել։ Հայաստանը դարձել է պետություն-հարթակ, որտեղ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն փորձում են առաջ տանել իրենց շահերը։ Հայաստանի ու հայ ժողովրդի, մասնավորապես ԼՂ հայերի մասին մտածողներ շատ չկան, ինչի ապացույցն է ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս արված  հայտարարությունները, մասնավորապես՝ Բորելի հայտարարությունը։

Բաքվի և Անկարայի հավակնությունները միջազգային հանրությունն օգտագործում է իր շահերից ելնելով

 

-Ինչո՞ւ է միջազգային հանրությունը տևական ժամանակ «ներում» թուրք-ադրբեջանական տանդեմի հանցագործ վարքագիծը։

-Եվրոպան և ԱՄՆ-ը փորձում են օգտագործել Բաքվի և Անկարայի հավակնությունները ի շահ իրենց՝ նպատակ ունենալով հնարավորինս նվազագույնի հասցնել Ռուսաստանի և Իրանի քաղաքական և տնտեսական ներկայությունը տարածաշրջանում։ Ադրբեջանը Եվրոպայի համար կարևոր է որպես էներգիայի սպասարկող։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանը դարձել է Արևմուտքի համար արևմտյան հակաիրանական արշավի շատ կարևոր հաբ։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությունը։

Հայաստանը, կրկնում եմ, կորցրել է իր դերը տարածաշրջանում և չի էլ փորձում վերականգնել այն։ Դրա համար անհրաժեշտ է ցանկություն, քաղաքական կամք և գործողությունների հստակ ծրագիր։ Այսօր ես այս ամենը չեմ տեսնում: Ես տեսնում եմ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության անգամներ ավելի բարձր լինելը, տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազումը, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։ Միաժամանակ Ռուսաստանը պահպանում է իր ռազմական ներկայությունը թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում, այլապես մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ։

Ընդհանրապես, միջազգային հանրությունն այսօր Հայաստանին չի ընկալում որպես լուրջ գործընկեր, նաև այն պատճառով, որ Երևանը պատրաստ է խոնահաբար կատարել Անկարայի և Բաքվի գրեթե բոլոր պահանջները։

Միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի արձագանքում Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ մտադրությանը։ Փոխարենը նա որոշակի պայմաններ է առաջ քաշում Ստեփանակերտի համար։ Ստեղծված իրավիճակից ելքը պետք է փնտրել Երևանում։ Հարցը պետք է բարձրացնել Երևանում։

-Բայց Երևանը միջազգային ասպարեզում բարձրաձայնում է Արցախի շրջափակման մասին, թերևս՝ հայտարարությունների տեսքով։

-Եթե այդ հայտարարությունների հիմքում ընկած են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, ապա հարցը փակվում է։

Կա՞ն հնարավորություններ Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձնելու

 

-Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմը «մանևրելու» հնարավորություն ունի՞։ Կա՞ն մեխանիզմներ Արցախի կարգավիճակի հարցը նորից օրակարգ բերելու համար։

-Կարծում եմ՝ իրավիճակը փոխելու ելքեր դեռ կան, պետք է փորձեր իրականացնել։ Բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է փոխել մոտեցումները այն առումով, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը չպետք է կախված լինի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից, 120 000 արցախցիների անվտանգությունը կախված է միայն այն բանից, որ Արցախը չմնա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» տիրույթում։ Սա կարծեմ հասկանալի է Արևմուտքի համար, քանի որ հենց Արևմուտքն է առաջարկել ԼՂ կարգավորման գործընթացում կիրառել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Բայց, կրկնում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն սկզբունքային մոտեցումները և համապատասխան աշխատանք տանեն միջազգային գործընկերների հետ։ Բայց դա պետք է անի նոր թիմը, քանի որ Հայաստանի գործող իշխանությունն ու նրա առաջնորդը երկրում և դրանից դուրս լարվածություն ստեղծելուց բացի ուրիշ ոչ մի բանի չեն հասնում։

Մադրիդյան սկզբունքները նախատեսում էին Արցախի ինքնորոշման իրավունքը

 

-Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում է դեռևս 1991 թվականին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Կարող եք ասել ամեն ինչ, բայց իրականությունը մի փոքր ուրիշ է։ 1991-ին պատերազմ եղավ, իսկ 1994-ին կնքվեց զինադադարի պայմանագիր։ Եթե ​​Փաշինյանը 1991 թվականը կապում է Ալմա-Աթայի հռչակագրի հետ, ապա ինչո՞ւ է լռում այն ​​մասին, որ հայկական պատվիրակությունը հռչակագիրը ստորագրել է Արցախի վերաբերյալ հայտնի վերապահումներով։ Ոչ պակաս մանիպուլյատիվ են Մադրիդյան սկզբունքները որպես ձախողում ներկայացնելու նրա փորձերը, որպես Արցախի փաստացի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Մադրիդյան սկզբունքներում սևով սպիտակի վրա ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ընդ որում՝ ամրագրված են այդ սկզբունքի իրականացման մեխանիզմները՝ նախատեսելով Արցախի ժամանակավոր կարգավիճակ, հաջորդիվ՝ հանրաքվե, անվտանգության ապահովում և այլն․․ Այս բոլոր հայտարարությունների նպատակն է արդարացնել այսօրվա իրավիճակը, ասել, որ «մինչև հիմա շատ վատ է եղել, մենք փորձում ենք շտկել իրավիճակը»։ 

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: Ավետ ԱդոնցԱրցախի կարգավիաճկՀարցազրույց

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00

Load More
Xosum
  • Լուրեր
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ
Իրավունք

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք, վկայում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի...

Read moreDetails
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ