Արցախի Քննչական կոմիտեից հայտնում են, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով քրեական գործ է հարուցվել։
Արցախի Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր-շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը կրակահերթ է եղել Կարմիր Շուկայի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումից: առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։