Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հանդիպում են ունեցել Տաշքենդում, որտեղ բացվել է Հեյդար Ալիևի անվան նորացված փողոցը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ՀԱՊԿ անդամ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է «եղբայրական ադրբեջանական ժողովրդին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած պատմական հաղթանակի կապակցությամբ»:
Երկրների ղեկավարները նաև նշել են, որ Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի և կոնկրետ բովանդակություն են ձեռք բերել։