«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։
Նշենք, որ Օզբիլիսն արդեն երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ակումբի հետ, ըստ որի նա հանդես է գալու ազատ գործակալի կարգավիճակով:
Հավելենք, որ հայազգի ֆուտբոլիստը վերջերս խզել էր իր պայմանագիրը թուրքական «Բեշիկթաշ» ակումբի հետ: Պատճառը, ըստ երևույթին նրանում է, որ թուրքական ակումբին չի հաջողվել ֆուտբոլիստին ընդգրկել հիմնական մեկնարկային կազմ, ինչի արդյունքում հայ ֆուտբոլիստը տարբեր ակումբներ է ուղարկվել` վճարի դիմաց:
Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում ոսկե...