Իսրայելը նախատեսում է ստեղծել ազգային գվարդիա։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք գտնվում ենք ահաբեկչության դեմ պատերազմում նոր փուլի սկզբում։ Նրանք, ովքեր հրահրում են ահաբեկչություն, չեն կարողանա հանգիստ քնել», – Բենեթի խոսքը մեջբերում է գործակալությունը։ Վարչապետը հայտնել է, որ հանձնարարել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին ներքին անվտանգության նախարարության հետ համաձայնեցմամբ կառավարությանը մինչև այս ամսվա վերջ ներկայացնել Ազգային քաղաքացիական գվարդիայի ստեղծման ծրագիրը: