Սուշիի պատրաստումը հնարավորություն է ծանոթանալու Ծագող արևի երկրին, զգալու նրա համը։
Հետաքրքիր մի փաստ՝ ճապոնական ռեստորաններում սուշի պատրաստում են միայն տղամարդիկ։ Ենթադրվում է, որ կանացի տաք ձեռքերը կփչացնեն ուտելիքի համը։ Առաջին հայացքից մանրուք թվացող այս դրվագում կարելի է բացահայտել ողջ Ճապոնական էությունը։ Ճապոնիան սիրում է կատարելություն միշտ և ամենուր։ Եվ այս համատեքստում զարմանալի չէ նաև այն, որ սուշիի համար նախատեսված սովորական բրնձի պատրաստումը մի ամբողջ գիտություն է Ճապոնիայում։
Այսպիսով, տանը սուշիի ռոլեր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է:
• Բրինձ՝ 1-1, 5 բաժակ
• Ջրիմուռ նորի՝ 6-8 հատ
• Սաղմոնի և թյունոս ձկան ֆիլե՝ 400 գ
• Բրնձի քացախ՝ 4-5 ճ. գ.
• Մարինացված կոճապղպեղ՝ ըստ ճաշակի
• Սոյայի սոուս՝ ըստ ճաշակի
• Աղ, շաքար
Եվ այսպիսով՝ ընտրեք կարճ և կլոր հատիկներով բրինձ։ Երկար բրինձը չի համապատասխանում, քանի որ այն շատ չոր է և պահում է ջուրը։ Լվանալ բրինձը, հակառակ պարագայում բրնձը եփելիս այն կծածկվի կպչուն օսլայով: Լվանալուց հետո թափել գրեթե ամբողջ ջուրը, և 10 վայրկյանի չափով ուժգին սեղմել բրինձը ձեռքերով։Այնուհետև կրկնել այս գործընթացը թարմ ջրով մինչև հեղուկը թափանցիկ դառնա:
Բրինձը եփել խորը կաթսայի մեջ՝ ավելացնելով ջուրը մոտավորապես 1/1,5 համամասնությամբ: Կախված եփման ռեժիմից, ջուրը որոշ ժամանակ անց կներծծվի բրնձի մեջ, և դրա մակերևույթին փոքր անցքեր կառաջանան: Հեռացրեք կաթսան վառարանից և առանց կափարիչը հանելու, թողեք 15 րոպե:
Շաքարավազը և աղը լուծել քացախի մեջ։ Ձուկը և այլ բաղադրիչները կտրել նեղ երկար շերտերով։
Տանը ռոլլ պատրաստելու համար անհրաժեշտ է բամբուկե խոհանոցային գորգ։
Նորի ջրիմուռը կիսում ենք հավասար երկու մասերի՝ գորգի վրա դնելով մի կեսը՝ փայլուն կողմով ներքև:
Ձեռքերը թրջել քացախաջրով: Այժմ մենք վերցնում ենք 4 ճաշի գդալ բրնձ և տարածում այն ջրիմուռի ողջ մակերևույթով: Ջրիմուռի շերտը ազատ թողնել վերին եզրից (մոտ 1 սմ), իսկ ներքևի մասում մոտ՝ 0.5 սմ:
Մի մոռացեք, որ պետք է անընդհատ թրջել ձեռքերը, որպեսզի բրինձը հավասարաչափ տարածել կարողանաք։ Բրնձի շերտի բարձրությունը պետք է կազմի մոտ 7մմ։
Բրնձի շերտի վրա ավելացնում ենք ձուկը և փաթաթում ռոլլերը։






















