• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 21:23
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Քարահունջի վարչական ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել. պաշտպան

Իրավունք, Մարզեր,
14 Մարտ 2022 19:10
ShareShareShare
Քարահունջի վարչական ղեկավարին նոր մեղադրանք է առաջադրվել. պաշտպան
telegram

Տեղեկացնում եմ, որ այսօր Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 326-րդ հոդվածի հատկանիշներով, որը կրկին կապված է 2021թ. Աժ ընտրությունների հետ, ինչը Ավետյանի և Առուշանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակությունն է։ Այս մասին տեղեկացրել է Լուսինե Ավետյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

Նա հիշեցրել է, որ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով ընթացող դատաքննության առկա պատկերը, մասնավորապես այն, որ գործով Լ. Ավետյանի դեմ ցուցմունք տված 6 վկաներից 4-ը դատարանում հարցաքննվել են և հայտնել, որ իրականում իրենց ստացած գումարը եղել է սոց. օգնության գումար, Լ. Ավետյանը երբևէ իրենց չի հարկադրել դրա դիմաց մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտի, ինչպես նաև չի հարկադրել մասնակցել նույն դաշինքի հանրահավաքին։

«Ավելին, վկաները հայտնել են, որ ժամերով եղել են ոստիկանությունում և նրանց ասել են, որ պետք է գրեն իբրև ստացված սոց. օգնությունն ընտրակաշառք է, այլապես իրենք խնդիրներ կունենան։ Վերջին դատական նիստի ընթացքում վկաները հայտնեցին, որ իրականությունը խեղաթյուրելու հարցում իրենց վրա ազդեցություն են գործել ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը և Ներսես Խաչատրյանը, ովքեր Քարահունջի բնակիչներին հավաստիացրել են, որ իրենց ստացածն ընտրակաշառք է, ինչի մասին պետք է գրեն ոստիկանությունում։ Ներսես Խաչատրյանն ասել է, եթե այդպես չգրեն, ապա իրենց կձերբակալեն։ Հատկանշական է, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը հանդիսանում է Առուշանյանի մյուս գործով տուժողի կինը, իսկ Ներսես Խաչատրյանը՝ տուժողի ներկայացուցիչը։ Ընդ որում, Մարգարիտա Հովսեփյանը դատարանում ցուցմունք տալիս և պաշտպաններիս հարցերին պատասխանելիս ընդունեց, որ հանդիպել է Քարահունջի նշված բնակիչներին և նման բովանդակությամբ զրույց ունեցել վերջիններիս հետ, ապա զանգահարել և կանչել է Ներսես Խաչատրյանին։

Ոստիկանությունում հաղորդում գրելիս Ն. Խաչատրյանը ևս ներկա է եղել և ասել գյուղացիներին, որ այդպես ճիշտ է ու իրենց համար լավ կլինի, որևէ խնդիր չեն ունենա։

Վկաներից մեկը հայտնեց հետևյալը. «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ, հիմա եկել եմ պատմեմ ճիշտը, որ կարողանամ հանգիստ քնել, քանի ամիս է չեմ կարողանում քնել»։

Ընդ որում հարկ է նշելը, որ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի և Ներսես Խաչատրյանի համար կանխատեսելի չէր, որ նույն օրը Մ. Հովսեփյանին նման հարցեր կտրվեին հետևյալ պարզ պատճառով.

Առուշանյանի 2 գործերը միացվել են դատարանում, և այլևս մենք գործ ունենք մեկ գործի հետ։ Մ.Հովսեփյանը մարտի 11-ին հրավիրվել էր դատարան որպես վկա հարցաքննության ինքնիրավչության գործով։ Նույն օրը դատարան էին հրավիրվել նաև ընտրական հանցագործության գործով դատակոչված վկաները, որոնց հարցաքննությունից առաջ միջնորդեցինք չթ ույլատրել Ներսես Խաչատրյանին գտնվել դահլիճում, թեև վերջինս ինքնիրավչության գործով հանդիսանում է տուժողի ներկայացուցիչ, սակայն ընտրական հանցագ-ն գործով կան տվյալներ, որ Ն. Խաչատրյանն անօրինական ազդեցություն է ունեցել վկաների նկատմամբ և հետևաբար չի բացառվում, որ վերջինիս որպես վկա հարցաքննենք։ Դատարանն ընդունելի համարելով պաշտպանության կողմի փաստարկները՝ Ն. Խաչատրյանին չթույլատրեց «ընտրական գործով» վկաների հարցաքննության ընթացքում ներկա գտնվել և դուրս հրավիրեց նիստերի դահլիճից»,-հայտնել է պաշտպանը։

Ըստ Պապոյանի, հատկանշական է նաև, որ վկաներից մի քանիսն անգամ տառաճանաչ չեն (ինչը ստուգվել է դատական նիստի ընթացքում): Իրենց տառացի թելադրել են հաղորդումը, նրանք անգամ չգիտեն ինչ է քարոզարշավը կամ հանրահավաքը։

«Արդյունքում ի՞նչ է ստացվում.

Քաղաքական հետապնդումների շարքում որոշելով «գործ սարքել» Ա.Առուշանյանի վրա, նախ օգտագործել են ամենաանապահով ու ոչ տառաճանաչ գյուղացիներին և նրանցից հաղորդումներ և ցուցմունքներ կորզել Լ.Ավետյանի դեմ, ապա դրանք օգտագործել Ավետյանի դեմ՝ վերջինիս տանելով կալանքի, ինչից ճնշվելով և չդիմանալով ՔԿՀ պայմաններին, ունենալով նաև ծանր հիվանդություն և այդ իրավիճակից հայտնվելով ԲԿ-ում, Ավետյանը ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ և արդյունքում ազատվել կալանքից։ Սակայն հետագայում՝ դատաքննության ընթացքում, Լ. Ավետյանը ցուցմունք տվեց առ այն, որ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ սուտ մատնություն է կատարել, որպեսզի կալանքից ազատվի։

Իսկ ընթացող դատաքննության ընթացքի մասին նկարագրեցի վերը, մասնավորապես այն, թե ինչպես է քանդվում «կարված» գործը, և հավանաբար իշխանությունները որոշել են նոր մեղադրանքի արդյունքում ճնշել Լ. Ավետյանին, որպեսզի վերջինս կրկին Առուշանյանի դեմ ցուցմունք տա և գնա գործարքի, քանի որ Առուշանյանին կարող են մեղադրել միայն և միայն Ավետյանի ցուցմունքի պարագայում:

Մինչդեռ մեկընդմիշտ արձանագրեք ձեր համար, որ Ավետյանին այլևս չեք կարողանալու որևէ ձևով ճնշել կամ համոզել, քանզի , ինչպես վերջինս հայտնեց դատարանում, նա ցանկանում է իր խղճի հետ հանգիստ ապրել և օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրել ձեզ այլևս չի հաջողվի»,-եզրափակել է պաշտպանը։

telegram
Tags: Գայանե ՊապոյանԼուսինե Ավետյան

Առնչվող Նորություններ

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:30

Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

28 Հուլիս 2025 14:58

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել հասարակական գործիչ Ազատ Արշակյանի դեմ՝ պահանջելով նրան պարտավորեցնել հերքել զրպարտչական...

ԳԴ-ն հայտնել է, թե ո՞ր հոդվածներով է անցնում Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը

26 Հուլիս 2025 12:36

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով քրեական գործ, տեղեկությունն...

Բագրատ Գալստանյանը թվարկել է շարժման հիմնական սխալները

Բագրատ Գալստանյանը դատի է տվել ՏԿԵ նախարարին և ևս երեք անձի

26 Հուլիս 2025 11:35

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը չորս նոր դատական հայց է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ, հայտնել է նրա...

Մոսկվայում «Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործով բերման է ենթարկվել ՀՀ 2 քաղաքացի

«Արբատ» գումարտակի հրամանատարի սպանության գործը վերաորակավորվել է որպես ահաբեկչություն

25 Հուլիս 2025 19:36

Մոսկվայի Алые паруса բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի սպանության գործը վերաորակավորվել է որպես...

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

Կալանավորված Աղվան Արշակյանին քիմիաթերապիայից հետո հետազոտություններ են պետք․ Դանիելյան

25 Հուլիս 2025 12:39

«Սրբազան պայքար» շարժման մասնակից, կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակն անհամատեղելի են, հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Ավելին
  • Լուրեր
Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

28 Հուլիս 2025 20:40
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է․ Արցախի ԱԺ նախագահ

28 Հուլիս 2025 19:56
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

28 Հուլիս 2025 19:30
Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

Մեզ համար պետք է առաջնային լինի հայկական քաղավիացիայի զարգացումը. Գևորգ Խաչատրյան

28 Հուլիս 2025 19:00
Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

Պետք չէր մեր սուրբ եկեղեցին ներքաշել նման քաղաքական փոքրարժեք գործողությունների մեջ․ Առուշանյան

28 Հուլիս 2025 18:25
Գյումրին այն չէ, ինչ մենք երեկ լսել ենք․ Շիրակի մարզպետը՝ «Դոլյա վորովսկայա» երգի նվագարկման մասին

Գյումրին այն չէ, ինչ մենք երեկ լսել ենք․ Շիրակի մարզպետը՝ «Դոլյա վորովսկայա» երգի նվագարկման մասին

28 Հուլիս 2025 18:16
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:47
Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

Կաթողիկոսը Փաշինյանի ու ՔՊ-ի բանը չի, բայց որ եկեղեցին պետք է զգաստանա, փաստ է․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 17:40
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:38
Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 17:30
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ ԿԲ տվյալների

28 Հուլիս 2025 16:33
Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայց է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

28 Հուլիս 2025 14:58
65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն․ Գյումրու քաղաքապետ

65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն․ Գյումրու քաղաքապետ

28 Հուլիս 2025 14:14
«Ինձ ինչի՞ են ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ»․ Ղուկասյան

«Ինձ ինչի՞ են ուղղում, քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ»․ Ղուկասյան

28 Հուլիս 2025 13:50
ՀՀ ՊՆ-ն Telegram ալիքներում բանակի մասին հայալեզու տեղեկատվության նկատմամբ զգոնության կոչ է արել

«Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու» մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

28 Հուլիս 2025 13:13
100-ից ավելի հայկական հուշարձաններ վտանգված են օկուպացված Արցախում հրդեհների պատճառով. Արցախի մշակույթի նախարարություն

100-ից ավելի հայկական հուշարձաններ վտանգված են օկուպացված Արցախում հրդեհների պատճառով. Արցախի մշակույթի նախարարություն

28 Հուլիս 2025 12:54
Проходит пресс-конференция мэра Гюмри Вардана Гукасяна (прямое включение)

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ասուլիսը (ուղիղ)

28 Հուլիս 2025 12:37
«Աէրոֆլոտ»-ն ավելի քան 40 չվերթ է չեղարկել Մոսկվայից, այդ թվում՝ դեպի Երևան

«Աէրոֆլոտ»-ն ավելի քան 40 չվերթ է չեղարկել Մոսկվայից, այդ թվում՝ դեպի Երևան

28 Հուլիս 2025 12:16
Շինարարարական աղբը տեղափոխող ընկերությունը սահմանված ժամկետներում չի տեղավորվում․ քաղաքապետարան

Շինարարարական աղբը տեղափոխող ընկերությունը սահմանված ժամկետներում չի տեղավորվում․ քաղաքապետարան

28 Հուլիս 2025 11:42
Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից. «Նաֆթոգազ»

28 Հուլիս 2025 11:34
Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

Գյումրիից շատրվանի տարածքում «Դոլյա Վորովսկայա» երգի նվագարկումը բացատրել են որպես տեխնիկական խափանում

28 Հուլիս 2025 11:31
Երևանի կենտրոնում 20-30%-ով իրականացվել է ՀԷՑ-ի ենթակայանների նորոգման ներդրումային ծրագիրը․ քաղաքապետարան

Երևանի կենտրոնում 20-30%-ով իրականացվել է ՀԷՑ-ի ենթակայանների նորոգման ներդրումային ծրագիրը․ քաղաքապետարան

28 Հուլիս 2025 11:19
Երիտասարդները՝ նոր ուժի հիմք․ Սամվել Կարապետյանի 10-րդ նամակը կալանավայրից

Երիտասարդները՝ նոր ուժի հիմք․ Սամվել Կարապետյանի 10-րդ նամակը կալանավայրից

28 Հուլիս 2025 11:01
ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

ՀՀ-ում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին․ Փաշինյան

28 Հուլիս 2025 10:18

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 28-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

28 Հուլիս 2025 09:56
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

28 Հուլիս 2025 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

28 Հուլիս 2025 09:35
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 28-ին

28 Հուլիս 2025 08:17
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Զգում էի իմ հանդեպ հարգանքի պակաս. Լևոն Արոնյանը՝ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշման մասին

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան
Ընտրություններ՝ Հայաստանում

Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ ընտրություններից առաջ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով․ Իսկանդարյան

28 Հուլիս 2025 20:40

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Armenia Today-ի հետ հարցազրույցում բացատրել է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա հարձակում սկսել եկեղեցու և...

ԿարդալDetails
Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը
Արցախ

Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է․ Արցախի ԱԺ նախագահ

28 Հուլիս 2025 19:56

Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ