Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կրեմլի պաշտոնական կայքը։
Հանդիպման ընթացքում Պուտինն ու Մերկելը կքննարկեն միջազգային օրակարգի արդիական թեմաներ, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակը, հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանին ամերիկյան ավիահարվածի հետևանքով Մերձավոր Արևելքում լարվածության սրումը:
Կքննարկվի նաև ներուկրաինական հակամարտության կարգավորման խնդիրը՝ Մինսկի «միջոցառումների համալիրի» 2015 թվականի իրականացման և 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ից պահանջել է ներողություն խնդրել Արցախի մայրաքաղաքի անվանումն օգտագործելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ակնկալում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության ներողությունը Արցախում Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման վերաբերյալ...