Այսօր՝ հունվարի 25-ին Կապանում մեկնարկել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին։ Այս փաստերից մի քանիսը վերաբերել են ՀՀ -ում զբոսաշրջության ոլորտում արձանագրած ցուցանիշներին։ Նա մասնավորապես նշել է, որ 2019-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան կատարված ներգնա այցելությունների թիվը կազմել է 1․459․152 կամ աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 14․4 տոկոս։ 2019-ի հունվար-սեպտեմբերին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ներքին զբոսաշրջային այցելություններն աճել են 45․ 7 տոկոսով։
Վարչապետը նաև արձանագրել է, որ մի շարք հեղինակավոր կազմակերպություններ Հայաստանը ներառել են զբոսաշրջային նախընտրելի ուղղությունների ցանկում։ 2020 թվականի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների թվում Հայաստանն ընդգրկել են բրիտանական «The telegraph», «Financial times» պարբերակնները, ամերիկյան «Forbes» պարբերականը։ «Booking. Com»-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում։
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից
Հնդկաստանի խոշորագույն պետական նավթավերամշակման գործարանները ժամանակավորապես դադարեցրել են ռուսական նավթի գնումները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդյունաբերական աղբյուրներին: Ընկերությունների թվում...