Կոտայքի մարզի ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզման հետևանքով երկու քաղաքացի է տուժել, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին, երբ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը, ինչի պատճառով 2 աշխատակիցներ արգելափակվել են փլատակների տակ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ փրկարարների ժամանումը քաղաքացիները տեղի ուժերով փլատակներից դուրս են բերել տուժածներին և տեղափոխել հիվանդանոց։






































