• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
11 Հուլիս 2026 23:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Վարդևանյանը հայտարարել է ՍԴ որոշումից հետո հետապնդումների նոր ալիքի մասին

Իրավունք, Քաղաքականություն,
11 Հուլիս 2026 23:16
ShareShareShare
telegram

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի նոր ալիքի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը և ամփոփել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ուժի մեջ թողնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Վարդևանյանը նշել է, որ երկրում վերջին օրերին քաղաքական հետապնդումների նոր ալիք է ձևավորվել և քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ գտնվողների թիվը հասել է աննախադեպ ցուցանիշի։

«Այս ժամանակահատվածում քաղաքական բանտարկյալների թիվը նաև ոչ միայն քաղաքական հետապնդումների, պատմական ռեկորդի է մոտենում»,- ասել է Վարդևանյանը։

Նա այս գործընթացն անվանել է հասարակությանը պառակտելու, բաժանելու փորձ և իրավունքի նսեմացում, որը պետք է դադարեցնել։

«Դա մեծագույն ցավ է և ողբերգություն է, որը մենք տեսնում ենք մեր հասարակության մեջ։ Սա հերթական անգամ հասարակությանը պառակտելու, բաժանելու վարքագիծն է, որը չպետք է տեղի ունենա, բայց տեղի է ունենում։ Ինչի՞ համար է տեղի ունենում, որովհետև մեզ մոտ ժողովրդավարական իրական արժեքների Մենք իրավունքի գերակայությունից գնում ենք իրավունքի նսեմացման, բայց այս խնդիրները այո, պետք է հաղթահարվեն, դրա համար պետք է վճռականություն»,- ասել է նա։

Վարդևանյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ժամանակ ուժի կիրառումը չի համապատասխանել օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին։

«Մենք տեսանք տեսարանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, անձ, ով 2004-2005 թվականից քաղաքական ակտիվ գործընթացների մեջ է։ Լավ, ընդհանրապես ֆիզիկական ուժի գործադրումը չի կարող լինել ինքնանպատակ։ Այն պետք է լինի օրինական, այն պետք է լինի լինի անհրաժեշտ, այն պետք է լինի համաչափ, դրանցից ոչ մեկն առկա չէր»,- նշել է նա։

Վարդևանյանը հավելել է, որ արդարադատությունը պետք է վեր լինի քաղաքական հրահանգներից։

«Կարող է լինել քաղաքական իշխանության ցանկություն, կարող է լինել քաղաքական պատվեր, որոնք ձևական առումով օրենքի շրջանակներում փաթեթավորվեն, բայց իրավունքը պետք է ճեղքի այդ ամենը և գերակայողը լինի»,- ասել է նա։

Ամփոփելով Սահմանադրական դատարանում գործի քննության արդյունքները՝ Վարդևանյանը հայտարարել է, որ չնայած ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնելու ՍԴ որոշմանը, դատարանը հաստատել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած մի շարք խախտումներ։

Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը հաստատել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանության ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածման փաստերը, ինչպես նաև ընդունել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լիազորություններ չուներ հրապարակելու քաղաքական ուժերի հեղինակությանը հարվածող ձայնագրություններ։

«Դրանցից մեկը նշեմ՝ վարչական ռեսուրսի չարաշահում տեղի ունեցել է, և սա ոչ թե պարզապես մեր գնահատականն է, սա այլևս Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված է։ Ատելության խոսք իշխանության կողմից տարածվել է, և դա այո, հակասահմանադրական վարքագիծ է եղել»,- մանրամասնել է նա։

Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լիազորություն չուներ հրապարակելու քաղաքական ուժերի հեղինակությունն արատավորող ձայնագրություններ:

«Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ էր հրապարակում և արատավորում էր, օրինակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին, միշտ դա նշելով, չնայած նրան, որ ոչ մի կապ մեր ուժը դրա հետ չի ունեցել, և այս պնդումը նորից եմ կատարում: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նման իրավունք, լիազորություն չուներ հակակոռուպցիոն կոմիտեն, այսինքն չէին կարող այդ աստիճան կուսակցության հեղինակությանը միջամտել, անմեղության կանխավարկածը նսեմացնել»,- պնդել է Վարդևանյանը։

Փաստաբանը նաև մատնանշել է, որ դատարանը հաստատել է, որ նախընտրական շրջանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումը որպես սոցիալական կաշառք դիտարկելը ողջամիտ է և արձանագրել է դիմումում նշված հիմնական խնդիրները։

«Մի քանի այլ հանգամանք էլ, նույն սկսած սոցիալ-տնտեսական, այսպես ասած, բարեփոխումները հենց նախընտրական շրջանին մոտ կամ հենց այդ ժամանակահատվածում իրականացնելն էլ, որպես սոցիալական կաշառք դիտարկելը, այո, ողջամիտ է, և դա պետք է հետագայում կանխարգելվի։ Այսինքն, այն հիմնական խնդիրները, որոնք մենք նշել էինք մեր դիմումում, հաստատվել են Սահմանադրական դատարանի կողմից, բայց վերջնարդյունքում, ցավոք, ամենակարևոր հարցերից մեկը, նույն օրինակ մանդատների բաշխման կարգի փոփոխությունը տեղի չունեցավ»։

Խոսելով պատգամավորական մանդատները վերցնելու որոշման մասին՝ Վարդևանյանը շեշտել է, որ դա ընտրողների հանդեպ պատասխանատվության ստանձնում է։

telegram
Tags: Արամ ՎարդևանյանՈւժեղ ՀայաստանՍԴ

Հարակից հրապարակումներ

«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

11 Հուլիս 2026 15:28

«Մուլտի Ուելնես» մարզաառողջարարային համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։...

Ես «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից եմ, ինչո՞ւ պետք է զրկվեմ հացից

Ես «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից եմ, ինչո՞ւ պետք է զրկվեմ հացից

11 Հուլիս 2026 15:03

Չի կարելի այսքան մարդու իրավունք անտեսել. «Մուլտի Ուելնես»-ի տնօրեն

Չի կարելի այսքան մարդու իրավունք անտեսել. «Մուլտի Ուելնես»-ի տնօրեն

11 Հուլիս 2026 14:59

«Կդառնանք ժողովրդի ձայնն ԱԺ-ում». «Ուժեղ Հայաստան»-ն այցելում է մարզեր

«Կդառնանք ժողովրդի ձայնն ԱԺ-ում». «Ուժեղ Հայաստան»-ն այցելում է մարզեր

11 Հուլիս 2026 14:53

«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր, բնակիչների ձայնը դառնալ Ազգային ժողովում և նպաստել տարիներով անտեսված խնդիրների լուծմանը,...

Ես արցախցի եմ, Ծառուկյանը մեզ տուն ու աշխատանք է տվել. «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

Ես արցախցի եմ, Ծառուկյանը մեզ տուն ու աշխատանք է տվել. «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

11 Հուլիս 2026 14:52

Իրենց գործողություններով «Մուլտի Ուելնես»-ն ամեն օր վնաս է կրում. աշխատակից

Իրենց գործողություններով «Մուլտի Ուելնես»-ն ամեն օր վնաս է կրում. աշխատակից

11 Հուլիս 2026 14:47

Load More
Xosum
  • Լուրեր
Сборная Армении вышла в финал чемпионата Европы FIBA U16 по баскетболу

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել FIBA C դիվիզիոնի ԵԱ եզրափակիչ

11 Հուլիս 2026 23:40
Քարոզարշավի հավասարության երաշխիքները ՀՀ-ում խաթարված են. Արամ Վարդևանյան

Վարդևանյանը հայտարարել է ՍԴ որոշումից հետո հետապնդումների նոր ալիքի մասին

11 Հուլիս 2026 23:16
Թբիլիսիում ընթացող RAF մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթել է Կուատ Խամիտովին

Թբիլիսիում ընթացող RAF մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթել է Կուատ Խամիտովին

11 Հուլիս 2026 22:39
Размик Епремян победил представителя Азербайджана и вышел в финал ЧЕ U20 по борьбе

Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել ԵԱ Մ20 ըմբշամարտի եզրափակիչ

11 Հուլիս 2026 21:57
Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

Իսրայելական ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին

11 Հուլիս 2026 21:05
ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են Հորմուզի միջադեպին հաջորդող փոխադարձ հարվածների մասին

Իրանն ու Օմանը Մասկատում բանակցություններ են վարում Հորմուզի շուրջ․ ԶԼՄ

11 Հուլիս 2026 20:50
Ливанско-армянский композитор C-Rouge выступит на Вардаваре в Кохбе

Լիբանանահայ կոմպոզիտոր C-Rouge-ը ելույթ կունենա Կողբում Վարդավառի տոնակատարությանը

11 Հուլիս 2026 20:28
Վրաստանն առաջին անգամ չի ներառվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումների ծրագրում

Վրաստանն առաջին անգամ չի ներառվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումների ծրագրում

11 Հուլիս 2026 17:10
Համաշխարհային աստղեր են առաջիկայում գալու ՀՀ, տարեկան երկուսը կգան․ Պապոյան

«Արարատցեմենտ»-ը ամբողջ հզորությամբ վերսկսել է աշխատանքը․ Պապոյան

11 Հուլիս 2026 16:15
«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

«Բիզնեսը մի խառնեք քաղաքականությանը»․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակիցների պահանջը

11 Հուլիս 2026 15:28
Ես «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից եմ, ինչո՞ւ պետք է զրկվեմ հացից

Ես «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից եմ, ինչո՞ւ պետք է զրկվեմ հացից

11 Հուլիս 2026 15:03
Չի կարելի այսքան մարդու իրավունք անտեսել. «Մուլտի Ուելնես»-ի տնօրեն

Չի կարելի այսքան մարդու իրավունք անտեսել. «Մուլտի Ուելնես»-ի տնօրեն

11 Հուլիս 2026 14:59
«Կդառնանք ժողովրդի ձայնն ԱԺ-ում». «Ուժեղ Հայաստան»-ն այցելում է մարզեր

«Կդառնանք ժողովրդի ձայնն ԱԺ-ում». «Ուժեղ Հայաստան»-ն այցելում է մարզեր

11 Հուլիս 2026 14:53
Ես արցախցի եմ, Ծառուկյանը մեզ տուն ու աշխատանք է տվել. «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

Ես արցախցի եմ, Ծառուկյանը մեզ տուն ու աշխատանք է տվել. «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

11 Հուլիս 2026 14:52
Իրենց գործողություններով «Մուլտի Ուելնես»-ն ամեն օր վնաս է կրում. աշխատակից

Իրենց գործողություններով «Մուլտի Ուելնես»-ն ամեն օր վնաս է կրում. աշխատակից

11 Հուլիս 2026 14:47
Շուրջ 150 աշխատակից անգործ է, վերքը տիրոջն է ցավ տալիս․ «Մուլտի Ուելնես»-ի մարզիչ

Շուրջ 150 աշխատակից անգործ է, վերքը տիրոջն է ցավ տալիս․ «Մուլտի Ուելնես»-ի մարզիչ

11 Հուլիս 2026 14:35
Քաղաքական խժդժությունները չպետք է խաթարեն առողջությանը․ «Մուլտի Ուելնես»-ի հաճախորդ

Քաղաքական խժդժությունները չպետք է խաթարեն առողջությանը․ «Մուլտի Ուելնես»-ի հաճախորդ

11 Հուլիս 2026 14:25
Հացի խնդիր ունեցող մարդիկ պարապուրդի են մատնվել․ «Մուլտի Ուելնես»-ի հաճախորդ

Հացի խնդիր ունեցող մարդիկ պարապուրդի են մատնվել․ «Մուլտի Ուելնես»-ի հաճախորդ

11 Հուլիս 2026 14:20
Այստեղ գալիս են ֆիզիկական և հոգեկան խնդիրներով մարդիկ․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

Այստեղ գալիս են ֆիզիկական և հոգեկան խնդիրներով մարդիկ․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

11 Հուլիս 2026 14:16
Պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատատեղերից․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

Պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատատեղերից․ «Մուլտի Ուելնես»-ի աշխատակից

11 Հուլիս 2026 14:12
Փաշինյանը դատարանի միջոցով ներողություն է պահանջել Մարուքյանից և Հովսեփյանից

Փաշինյանը դատարանի միջոցով ներողություն է պահանջել Մարուքյանից և Հովսեփյանից

11 Հուլիս 2026 13:56
Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11 Հուլիս 2026 13:27
ՔՊ երեք ներկայացուցիչ հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ ԶԼՄ

ՔՊ երեք ներկայացուցիչ հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ ԶԼՄ

11 Հուլիս 2026 13:07
Բողոքի ակցիա` ի աջակցություն կալանավորված Գագիկ Ծառուկյանի (ուղիղ)

Բողոքի ակցիա` ի աջակցություն կալանավորված Գագիկ Ծառուկյանի (ուղիղ)

11 Հուլիս 2026 12:39
Իշխանություններն սպառնացել են ջերմոցատերերին փակել ԵՄ շուկայի դռները․ ԶԼՄ

Իշխանություններն սպառնացել են ջերմոցատերերին փակել ԵՄ շուկայի դռները․ ԶԼՄ

11 Հուլիս 2026 12:26
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

11 Հուլիս 2026 11:57
Օմանը հայտնել է Հորմուզի նեղուցում առանց վճարի անցման մասին

Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը պահպանվում է․ ԱՄՆ-ն պահանջներ է ներկայացրել

11 Հուլիս 2026 11:28
Իսպանիայի հարավում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել

Իսպանիայի հարավում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել

11 Հուլիս 2026 11:08
«Ոչ ոք չոր չի մնա»․ «Վարդավառ 2026» տոնական միջոցառում՝ Երևանում

«Ոչ ոք չոր չի մնա»․ «Վարդավառ 2026» տոնական միջոցառում՝ Երևանում

11 Հուլիս 2026 10:06
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 11-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

11 Հուլիս 2026 09:40
Сборная Армении вышла в финал чемпионата Европы FIBA U16 по баскетболу
Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել FIBA C դիվիզիոնի ԵԱ եզրափակիչ

11 Հուլիս 2026 23:40

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության FIBA C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ, հայտնել է...

Read moreDetails
Քարոզարշավի հավասարության երաշխիքները ՀՀ-ում խաթարված են. Արամ Վարդևանյան
Իրավունք

Վարդևանյանը հայտարարել է ՍԴ որոշումից հետո հետապնդումների նոր ալիքի մասին

11 Հուլիս 2026 23:16

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում անդրադարձել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի նոր...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ