Հայաստանում հունիսի 22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 30-32 աստիճան, երեկոյան՝ 22-24 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-25 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-23 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 20-24 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 21-24 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-23 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 30-32 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 31-34 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 17-21 աստիճան։ Արցախում կանխատեսվում 21 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։






















