Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առնչությամբ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնել են Նեքրին գործերի
նախարարությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, դեպքը բացահայտվել է։ Գերատեսչության տվյալներով՝ հունիսի 9-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը, ով խոստովանել է կատարածը։
Նախարարությունից հավելել են, որ դեպքի առթիվ ավելի վաղ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մշակույթի հուշարձանը ոչնչացնելը կամ վնասելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երեք տարով)։
Հունիսի 11-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դատապարտել էր վանդալիզմի դեպքը, և Հայաստանի իշխանություններից ակնկալել տեղի ունեցածի հստակ գնահատական։ Ավելի ուշ Գյումրիի քաղաքապետարանն հայտնել էր, որ պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում։





















