«Ազատի» զորամասի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով։ Որոշումը կայացվել է Քրեական դատավարության օրենսգրքի 272 հոդվածի համաձայն։
Դատական նիստը հետաձգվել է 2026 թվականի հուլիսի 26-ի ժամը 12:00-ին։
Ավելի վաղ Ազատի զորամասում տեղի ունեցած հրդեհից այրված 15 զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում էին զորամասի հրդեհի արդար քննություն՝ չհավատալով մինչ այժմ հնչած վարկածներին։
ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, 3 զինծառայող վիրավորվել էր:





































