Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ծեծի է ենթարկվել լրագրող Նաիրի Հոխիկյանի եղբայրը՝ Լևոնը, նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանը։
Նրա տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հոխիկյանը, որպես ընդդիմադիր ուժի վստահված անձ, դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին։
Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակումը կազմակերպել է Սիրակ Սիրականյանը, որը, նրանց տվյալներով, Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ է։ Նրանք նշել են, որ բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կարդացեք նաև՝
Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)

































