Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների մասնակցության տվյալները ժամը 17:00-ի դրությամբ: Ընտրողների ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզում, ամենացածրը՝ Արմավիրում:
Հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 225 հազար 533 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,92%-ը:
Սյունիքի մարզն առաջատարն է մասնակցության ցուցանիշով՝ 55,36 տոկոս: Առաջին եռյակում են հայտնվել նաև Վայոց Ձորի մարզը (54,15%) և Տավուշի մարզը (53,27%):
50 տոկոսից բարձր մասնակցություն է արձանագրվել նաև Արագածոտնի (51,13%) և Կոտայքի (51,01%) մարզերում: Լոռու մարզում այդ ցուցանիշը կազմել է 49,77%:
Երևանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 48,52%-ը, ինչը մոտ է հանրապետական միջին ցուցանիշին: Արարատի մարզում մասնակցությունը կազմել է 48,43%:
Ամենացածր ակտիվությունն ընտրողները ցուցաբերել են Արմավիրի մարզում, որտեղ մասնակցությունը կազմել է 44,80%: Միջին ցուցանիշից ցածր են եղել նաև Շիրակի (46,23%) և Գեղարքունիքի (46,86%) մարզերը:
Armenia Today-ը ներկայացնում է մասնակցության տվյալները՝ ըստ ակտիվության մակարդակի։ Տվյալները ժամը 17:00-ի դրությամբ են։
Սյունիք — 55,36%
Վայոց Ձոր — 54,15%
Տավուշ — 53,27%
Արագածոտն — 51,13%
Կոտայք — 51,01%
Լոռի — 49,77%
Երևան — 48,52%
Արարատ — 48,43%
Գեղարքունիք — 46,86%
Շիրակ — 46,23%
Արմավիր — 44,80%
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրական իրավունք 2 մլն 505 հազար 102 քաղաքացի։



































