ԱՄՆ-ն թույլատրել է մարդասիրական օգնություն տեղափոխող 15 նավի անցումն Իրանի մեկամսյա ռազմածովային շրջափակման ընթացքում, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօրվա դրությամբ՝ ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 67 առևտրային նավի ուղղություն, թույլատրել են մարդասիրական օգնություն մատակարարող 15 նավի անցում և շարքից հանել չորս նավ՝ շրջափակումը պահպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ չի նշվում, թե որ նավերի կամ մարդասիրական օգնության տեսակի մասին է խոսքը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացման։ Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։





































