Արագածոտնի մարզի Մաստարա-Թալին ավտոճանապարհին մարտի 2-ին՝ ժամը 06։59-ին, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Գերատեսչությունից հայտնում են, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։






































