Իսրայելի զինված ուժերը մարտի 2-ին սկսել են հարվածներ հասցնել Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին, հաղորդում է BBC-ն:
Իսրայելի պաշտպանության բանակը շեշտել է, որ հարվածներ հասցնելու որոշումը կայացվել է, երբ խմբավորումն ստանձնել է Իսրայելի հյուսիսում հրթիռային հարձակման պատասխանատվությունը:
Ավելի ուշ հայտնել են հարվածների երկրորդ ալիքի մասին: Ականատեսները BBC-ին փոխանցել են, որ պայթյուններ են լսել Բեյրութի հարավային արվարձաններում, որտեղ տեղայակված են շարժման հենակետերը:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:





































