Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, չնայած ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական դիրքորոշման բացակայությանը, ակտիվ կուսակցական աշխատանքներ է իրականացնում, ներքին կառուցվածքային փոփոխություններ են, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Կուսակցության ղեկավար կազմը շրջայցեր է կատարում համայնքներ և կուսակցական կառույցներ, սակայն այդ այցերն անհայտ պատճառներով չեն լուսաբանվում, նշում է պարբերականը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ-ում մշակվում է նոր, երկարաժամկետ ռազմավարություն, որն ապրիլի սկզբին նշանակված համագումարում պետք է ներկայացվի մասնակիցներին: Զուգահեռաբար, իրականացվում են ներքին կառուցվածքային փոփոխություններ:
Ըստ թերթի աղբյուրների՝ կուսակցության վերջնական որոշումն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ կհայտարարվի մարտի կեսերին՝ մինչև համագումարը: Մասնակցության դեպքում համագումարի ընթացքում կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուները:
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան) և «Բոլորին դեմ եմ» շարժումը։
Ընտրական քարտեզի վերաբերյալ առավել մանրամասն Armenia Today-ի տեսանյութում՝





































