Հռոմի պապ Լեո 14-րդը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հաղորդում է Vatican News-ը։
Հռոմի պապը կողմերի համատեղ հռչակագիրն անվանել է «հույսի նշան» և «կարևոր քայլ»։ Նա հույս է հայտնել, որ հռչակագիրը կնպաստի «Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղությանը»։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո: Հայտարարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության սահմանափակումների վերացման մասին:





































