ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծման ավելացված մաքսատուրքերի սահմանումը հուլիսի 9-ից տեղափոխել է օգոստոսի 1-ը, հայտնում է BBC-ն։
Նա Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, ՀԱՀ-ի և այլ երկրների առաջնորդներին նամակներ է ուղարկել՝ նախազգուշացնելով նոր սակագների մասին՝ 25-ից մինչև 40%: Նախագահը նշել է, որ ամսաթիվը «հաստատուն է, բայց ոչ 100%-ով», և բանակցությունները հնարավոր են:
ԱՄՆ-ն մաքսատուրքերն անվանում է «պատասխան» անարդար առևտրային պայմաններին, սակայն փորձագետներն զգուշացնում են՝ դա կհարվածի ամերիկացի սպառողներին։ Շուկաները տվյալ որոշմանն արձագանքել են անկմամբ, ԱՄՆ-ում Toyota-ի արժեթղթերը նվազել են 4%-ով:
Ճապոնիան, Հարավային Կորեան և այլ երկրներ ափսոսանք են հայտնել և մտադիր են շարունակել բանակցությունները: Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ «Թրամփի հեռախոսը պայթում է գործարք խնդրող առաջնորդների զանգերից»:
ԱՄՆ-ն աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառվել էր 10% մաքսատուրք։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանել էր, որ դա կհանգեցնի հայկական ապրանքների գների բարձրացմանն ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Չինաստանն ԱՄՆ-ին պատասխանել էր 34% հայելային մաքսատուրքերով։