Իսրայելական Պետախ Տիկվա քաղաքում Իրանի հարվածների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան, ֆեյսբուքյան էջում հայտնել է Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:
«Հերթը մեզ հասավ, Պետախ Տիկվայում այս պահին 4 զոհ, տասնյակ վիրավորներ կան, սակայն հայերի շրջանում տուժածներ չկան, մենք լավ ենք»,- գրել է նա:
Իսրայելի հայազգի բնակիչը փոխանցել է, որ փողոցների մեծ մասը դատարկ է։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:
Տեղի բնակիչներից Գեղամ Բալյանը հունիսի 15-ին X-ում հայտնել էր, որ «որ հրթիռային ալիք է անցել Երուսաղեմի հայկական թաղամասի վրայով»։
«Հայկական համայնքը մնում է անվտանգ և պաշտպանված։ Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում»,- նշել է նա։