Հակաօդային պաշտպանության համակարգերը գործի են դրվել Իրանի առնվազն յոթ նահանգում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Ըստ գործակալության՝ իսրայելական հրթիռային հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորիստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում:
NourNews-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին Իսրայելի հարվածների ժամանակ զոհվել է ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավարի տեղակալ Խոսրով Հասանին։
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Հունիսի 14-ին Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա։
Կարդացեք նաև՝