Իսրայելի իշխանությունները երկրից արտաքսել են շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին, որն ավելի վաղ փորձել էր նավով հասնել Գազայի հատված և ձերբակալվել էր Միջերկրական ծովում, հայտնում է BBC-ն։
Թունբերգն արդեն լքել է Թել Ավիվը և ուղևորվում է Ֆրանսիա, այնուհետև վերադառնալու է Շվեդիա։ Նրա հետ նավում գտնվող հինգ ֆրանսիացի ակտիվիստները, այդ թվում՝ եվրոպացի պատգամավոր Ռիմա Հասանը և լրագրող Օմար Ֆայադը, հրաժարվել են ստորագրել արտաքսման փաստաթղթերը։ Նրանց գործը կքննարկվի իսրայելական դատարանում։
«Մադլեն» անունով նավը, որ մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազայի հատված, զավթվել էր հունիսի 9-ին։ «Մադլենը» տեղափոխում էր խորհրդանշական քանակությամբ հումանիտար օգնություն՝ ներառյալ բրինձ և մանկական սնունդ, նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել Գազայի ճգնաժամի վրա։
Իսրայելը պահպանում է Գազայի հատվածի շրջափակումը և պնդում է, որ այն անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ին զենքի մատակարարումները կանխելու համար։