Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի, հայտնում է ANSA գործակալությունը:
Ելույթ ունեցողներից լրագրող Վալենտինա Պետրինը շեշտել էր, որ լրագրողների միակ էթիկական պարտականությունն է լինել թույլերի կողքին։
«Սա ցեղասպանություն է, էթնիկ զտում»,- ասել է նա:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին երկու ամիսների ընթացքում մահացել է գրեթե 4000 մարդ, իսկ ՄԱԿ-ը նախազգուշացնում է կես միլիոն բնակիչների համար սովի աղետալի մակարդակի մասին: