ԵՄ-ն սահմանների կառավարման համար ներդնում է նոր թվային մուտքի/ելքի համակարգ, տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի կայքը։
ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել այս համակարգի փուլային գործարկման վերաբերյալ։ Վեց ամսվա ընթացքում ԵՄ անդամ պետությունները կկարողանան աստիճանաբար ներդնել այս համակարգը՝ Շենգենյան գոտի երրորդ երկրների քաղաքացիների մուտքի և ելքի գրանցման համար։
Համակարգը կգրանցի ճանապարհորդների անձնագրերի տվյալները, մատնահետքերը և լուսանկարները՝ ԵՄ երկրներին հնարավորություն տալով ստանալ իրական ժամանակում տեղեկատվություն։ Սա կօգնի նվազեցնել խարդախության ռիսկը և վերահսկել երկրներում մնալու տևողությունը։
Առաջին փուլում երկրներն աստիճանաբար կմեծացնեն համակարգի օգտագործումը. առաջին ամսում այն կընդգրկի սահմանային անցումների 10%-ը, երկու ամսից կսկսի աշխատել առանց կենսաչափական տվյալների, իսկ երեք ամսից կօգտագործվի կենսաչափական գործառույթներ սահմանային անցումների 35%-ում։
Համակարգը կարևոր քայլ կլինի ԵՄ-ում սահմանային անվտանգության ամրապնդման և հանցագործության դեմ պայքարի գործում։ Աստիճանական մեկնարկը պահանջում է Խորհրդի և Եվրախորհրդարանի վերջնական հաստատումը։
Հայաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ապրիլին հայտարարել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործընթացը կտևի 4-5 տարի։