Գազայի հատվածի հարավում հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկի՝ Մուհամեդ Սինվարի մարմինը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին։
Ըստ կայքի՝ Սինվարի և ևս 10 զինյալի դիերը հայտնաբերվել են Հան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելում։ ՀԱՄԱՍ-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Գործակալությունը հիշեցրել է, որ մայիսի 13-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Հան Յունիսի Եվրոպական հիվանդանոցի տակ գտնվող ստորգետնյա շտաբին: Հարվածի թիրախըՍինվարն էր։ Նրա եղբայրը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Յահյա Սինվարը, իսրայելական ուժերի կողմից սպանվել է 2024 թվականի հոկտեմբերին։