ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկի մասին, հայտնել է Reuters-ը։
Թրամփի խոսքով՝ բանակցությունները սկսվել են և կշարունակվեն շաբաթ օրը: Հանդիպումը կանցնի «բարձր մակարդակով։ «Եվ ես կարծում եմ, որ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ, բայց եթե այն չստացվի, Իրանին շատ վատ օր է սպասվում»,- նշել է Թրամփը։
Բանակցությունները նախատեսվում է անցկացնել Օմանում, հայտնում է կայքը։ Դրանց կմասնակցեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը:
Իրանական աղբյուրները նշում են, որ համաձայնության հասնելու համար ընդամենը մոտ երկու ամիս կա, հակառակ դեպքում Իսրայելը կարող է ինքնուրույն քայլեր ձեռնարկել:
Գերագույն առաջնորդ Այաթոլլա ալի Խամենեին պատրաստ է համաձայնել ուղիղ բանակցություններին 2018 թվականից ի վեր առաջին անգամ, եթե շաբաթ օրը կայանալիք հանդիպումը լինի «հարգալից և արդյունավետ»: