Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է ծրագրել Թուրքիայում, և մոտ ժամանակներս նրա գլխավորած պատվիրակությունը կուղևորվի այնտեղ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիայում քննարկելու է միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի թեմաների լայն շրջանակ:
Փետրվարի 23-ին՝ ավելի վաղ, ՏԱՍՍ-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ծրագրում է փետրվարի 24-ին Անկարայում Լավրովի հետ քննարկել Մերձավոր Արևելքում, այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը և հաստատել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդության պատրաստակամությունը:
Ըստ աղբյուրի՝ Ֆիդանը մտադիր է հիշեցնել, որ 2022 թվականի մարտին Թուրքիան ուղիղ բանակցություններ էր կազմակերպել Ուկրաինայի հարցով և պատրաստ է հետագայում ստանձնել նույն դերը։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել, Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։ Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։