ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ հանդիպումը տեղի է ունենում անհատական ձևաչափով։
Ինչպես նշել է Պեսկովը, Սլովակիայի վարչապետի այցը նախատեսված էր մի քանի օր առաջ։ Կրեմլի մամուլի խոսնակը նշել է նաև, որ Պուտինն ու Ֆիցոն կքննարկեն միջազգային օրակարգը և ռուսական գազի տարանցումը։
Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ մանրամասները հայտնի կդառնա բանակցությունների ավարտից հետո։