Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 2 մարդ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Երզնկայում Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 2 մարդ, որոնցից մեկը՝ մամուլի ներկայացուցիչ»,- գրում են ԶԼՄ-ները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Թունջելիի ճանապարհային հանգույցում, բախվել են միաժամանակ 5 մեքենա։
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել ու այս թիվը կարող է աճել։ Բացի այդ, վեց ինքնաթիռներից հինգը, որոնց անձնակազմերը որոշել...