Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Twitter-ում գրառում է կատարել՝ հերքելով իր մահվան մասին նախօրեին սոցցանցերով տարածված լուրերը։
«Այն խոսակցությունները, թե ես սրտի կաթված եմ ստացել, բացարձակ սուտ են։ Ես ողջ և առողջ եմ»,- գրել է 92-ամյա միլիարդատերը։
Նշենք, որ երկուշաբթի օրը սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածել, որ Սորոսը մահացել է սրտի կաթվածից։