Թուրքիայի իշխանությունները նոյեմբերի սկզբից արգելել են իրենց օդային տարածքով կրկնակի գրանցմամբ ռուսական ինքնաթիռների թռիչքը: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին գրել է РБК-ն ՝ վկայակոչելով «Nordwind» ավիաընկերության տնօրենների խորհրդի անդամ Աննա Պոդգորային և ռուսական երկու ավիափոխադրողների իր աղբյուրներին:
Տրանսպորտի նախարարությունից РБК -ին հայտնել են, որ մտադիր են մոտ ապագայում Անկարայի հետ քննարկել այդ հարցը:
Գերատեսչությունում նշել են, որ Չիկագոյի կոնվենցիայի խախտումը բացառելու համար Բերմուդյան իշխանությունները պետք է իրենց գրանցամատյանից բացառեն այն ինքնաթիռները, որոնք գրանցված են ՌԴ-ում և շահագործվում են Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանի ավիաընկերությունները հայտնվել են ծանր դրության մեջ։